211652_close_icon
views-count6459 դիտում article-date 14:51 20-04-2017

Պարզվել է պետերբուրգյան մետրոյի ահաբեկչության պատվիրատուի ինքնությունը

Ռուսական հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել Սանկտ Պետերբուրգի մետրոներից մեկում վերջերս իրականացված ահաբեկչական պայթյունի պատվիրատուի ինքնությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։ Ներկա պահին գործով շուրջ 1 տասնյակ մարդ է ձերբակալված։ 2 օր առաջ ոստիկանությունը ձերբակալեց նաև Ղրղզստանի քաղաքացի Աբրոր Ազիմովին, ում և համարում են ահաբեկչական ակտի կազմակերպիչներից մեկը։ Հետաքննության կարծիքով՝ հենց Ազիմովն էր պատրաստել մահապարտ-ահաբեկչին։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին մետրոյում տեղի ունեցած պայթյւունի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Քիչ ուշ հայտնաբերվել էր ևս մեկ ռումբ, որը սակրավորները վնասազերծել էին։ Նախնական տվյալներով՝ ահաբեկչության անմիջական իրագործողը եղել է Ղրղզստանի քղաքացի, 22-ամյա Աքբարժան Ջալիլովը։

Նմանատիպ նյութեր