211652_close_icon
views-count6634 դիտում article-date 16:59 19-04-2017

Անհանգստանալու առիթ չկա՝ անձը դուրս է եկել առանց զենքի. դատախազը՝ զորամասը լքած ռուս զինծառայողի մասին

Գյումրիում ոստիկանությունը շարունակում է ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայող ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնման աշխատանքները: Այս մասին [url=https://www.armenpress.am/arm/news/887360/shiraki-marzi-datakhazy-nor-manramasner-e-haytnum-rusakan.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Այս պահին կատարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ, իսկ ՀՀ քննչական վարչությունում այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստում»,- նշել է Կարեն Գաբրիելյանը՝ հաստատելով, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն պայմանագրային զինծառայող Լոշմանովը եղել է առանց զենքի ու զինվորական համազգեստի: «Մեր ունեցած տվյալներով եղել է քաղաքացիական հագուստով՝ առանց զենքի: Իսկ այս պահին այլ բան ասել չեմ կարող, քանի որ որոնողական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են»,- նշել է դատախազը՝ կոչ անելով գյումրեցիներին չանհանգստանալ: «Անհանգստանալու առիթ ես չեմ տեսնում՝ անձը դուրս է եկել տանից՝ առանց զենքի ու համազգեստի»,- հավելել է Կարեն Գաբրիելյանը: Ինչպես ավելի վաղ տարածել էր ոստիկանությունը՝ հիմք ընդունելով 102-րդ ռազմաբազայի հաղորդագրությունը՝ 3 օր առաջ Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայից անհետ կորած զինծառայողը ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովն է: Նրա անհետացման մասին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, թեև Լոշմանովը զորամասից գնումներ կատարելու նպատակով դուրս էր եկել դրանից 2 օր առաջ՝ ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում և չէր վերադարձել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոշմանովը շուրջ 170 սմ հասակով, միջին կազմվածքով տղամարդ է: Հագին եղել է մոխրագույն մարզահագուստ, սև կիսաբաճկոն և սպորտային կոշիկներ:

Նմանատիպ նյութեր