211652_close_icon
views-count1475 դիտում article-date 09:38 04-03-2016

Զորամասը լքած զինծառայող Ազիզ Բաքոյանն ապաքինվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասը լքած ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը շարունակում է գտնվել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նրա հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը: Ըստ նրա՝ տղան դեռ ապաքինվում է: Հիշեցնենք, որ զորամասը լքած ժամկետային զինծառայողը շուրջ 3 օր մնացել էր դրսում, քնել էր անտառում և ցրտահարվել էր: Սակայն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շարքային Ա. Բաքոյանի կողմից զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ: Մեզ հետ զրույցում տղայի հարազատները նրա այս քայլի պատճառը համարել էին այն, որ նա առողջական խնդիրներ է ունեցել. «Նրա թևը պարբերաբար դուրս է ընկել: Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն: Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել: Նա էլ ցավից փախել է»»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր