211652_close_icon
views-count30215 դիտում article-date 14:06 19-04-2017

Դիմահարդար Սուսաննա Կարապետյանը բացահայտում է ճիշտ դիմահարդարման գաղտնիքները և ներկայացնում, 2017-ի թրենդները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am

Սուսանաննա Կարապետյանը դիմահարդար է, աշխատում է ինչպես հայտնի, այնպես է գեղեցիկը նախընտրող գեղեցկուհիների հետ: EXCLUSIVE.am-ը ներկայացնում է Սուսաննայի հարցազրույցը, որտեղ նա ներկայացնում և բացահայտում է ճիշտ դիմահարդարման գաղտնիքները և ներկայացնում 2017-ի թրենդները: [b]-Դիմահարդարում կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ և պայմաններ: Կնշե՞ք մի քանիսը: [/b] -Կանոնները թելադրում ենք ոչ թե մենք, այլ տենդեցները: [b]-Դիմահարդարման մեջ արդյոք շա՞տ են «չի կարելիները»: [/b] -Շատ են «չի կարելիները», քանի որ հաճախորդները ունենում են տարբեր կարծիքներ և նախասիրություններ նույն դիմահարդարման վերաբերյալ, որոնց պետք է շատ հմտորեն մոտենալ: [b]-Այս տարի ո՞ր երանգներն են նորաձև: [/b] -Գունային գամման այս տարի շատ վառ է, գույները՝ բազմազան, կարմիր, կապույտ, կանաչ և այսպես շարունակ: [b]-Ճի՞շտ է, որ ամենաթարմ թրենդը կարմիր «ռումյանան» է: [/b] -Այո, այս տարի ամենաթարմ թրենդը դա բնական շպարն է, վերև սանրված և բաց գույնի հոնքեր, թեթև կարմրավուն այտեր, մի փոքր highlighter (այտոսկրերին թեթև փայլ) և gloss shrtnerk (թափանցիկ փայլուն շրթներկ): [b]-Ամռանը ինչպե՞ս խնամել մաշկը, որպեսզի չվնասվի արևի ճառագայթներից: [/b] -Խորհուրդ կտամ միշտ խոնավեցնել մաշկը ճիշտ քսուկների միջոցով, շատ ջուր խմել, երեսը լվանալ սառը ջրով, որը միշտ թարմություն է հաղորդում մաշկին: [b]-Եզրագծերով դիմահարդարումը այս տարի և՞ս ակտուալ է: [/b] -Այս տարի նաև ակտուալ է 60-80-ական թվականների դիմահարդարումը՝ մուգ, սև ընդգծված աչքեր և վառ կարմիր շրթներկ, որը բոլոր տարիներին նորաձև է: [b]-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք կանանց և աղջիներին իրենց գեղեցիկ տեսքը կատարելության հասցնելու համար: [/b] -Կին բառը արդեն իսկ կատարելություն է, կցանկանայի, որ մեր կանայք և աղջիկները միշտ ունենան խնամված և շլացուցիչ տեսք: Ուզում եմ վերջում իմ շնորհակալությունը հայտնել իմ ուսուցչին, իմ մեծ վարպետին՝ Աշխեն Կոստանդյանին՝ մեծ գիտելիքներ և շատ գրագետ խորհուրդներ փոխանցելու համար, շնորհակալ եմ, որ ամեն հարցում օգնում և ուժեղացնում եք ինձ: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր