211652_close_icon
views-count247492 դիտում article-date 18:25 07-10-2020

Ադրբեջանի նախագահ Ալիև, կանգ առեք, մի կործանեք մեր երեխաներին. Արցախում սպանված ադրբեջանցի օդաչուի կինը բացահայտում է ադրբեջանական բանակի գաղտնիքները. Auroranews.am

[url=https://www.auroranews.am/news/2020-10-07-indz-hamar-mievnuynn-e-te-inch-khndirner-kunenan-adrbejany-adrbejantsi-odachuhi-knoj-batsahaytumy]Auroranews.am[/url]-ը գրում է. Ադրբեջանական ռազմական օդաչուի կինը՝ Սաբինա Վալիեւան դիմել է իր հայրենակիցներին և իշխանություններին: «Ադրբեջանի նախագահ Ալիև, կանգ առեք, մի կործանեք մեր երեխաներին»: Արցախում սպանված օդաչուի կինը բացահայտում է ադրբեջանական բանակի գաղտնիքները: Այս մասին հայտնում է INFOTEKA-ն: Լեռնային Ղարաբաղում սպանված Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդաչուի կինը ՝Սաբինա Վալիեւան հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչը, որում նա խոսում է առաջնագծում ադրբեջանական բանակում տեղի ունեցող սարսափների, հազարավոր դիակների և սիրիացի վարձկանների անօրինությունների մասին: Ստորեւ ներկայացնում ենք սկանդալային նամակի թարգմանությունը. «Ես Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զոհված օդաչու Վալիև Սաբինա Չինգիզի կինն եմ և դիմում եմ Ադրբեջանի մեր բոլոր քաղաքացիներին և տարբեր երկրների կառավարություններին: 2020 թ. հոկտեմբերի 3-ին Արցախում հակամարտության ժամանակ զոհվեց ամուսինս ՝ AR Air Force- ի օդաչու Վալիև Սաբիրը: Նա մահացավ: Նրա մարմինը դեռ չի հայտնաբերվել: Մենք ունենք երկու երեխա: Նրա կոլեգան զանգահարեց ինձ (անունը չեմ կարող նշել) և հայտնեց այդ լուրը: Ես հարցրի, թե ինչու Սաբիրը կատապուլտով դուրս չի եկել, ինձ ասացին, որ իրենք այդ կերպ չէինք կարող դուրս գալ, քանի որ իրենց կարող էին բռնել, իրենց հետ թուրք օդաչուները են թռչել, որոնցից երկուսն արդեն մահացել են: Նա նաև ասաց, որ եթե ադրբեջացնի կամ թուրք օդաչուները գերի ընկնեն , Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենա: Ինձ համար միևնույնն է, թե ինչ խնդիրներ կունենան Ադրբեջանը ։ Ամուսնուս ծառայակից ընկերը նաեւ պատմել է, որ զինվորների վիճակը ավելի վատ է, նրանց հարձակման են ուղարկում առանց զրահատեխնիկայի: Հազարավոր դիակներ փտում են , դա խախտում է մեր իսլամի սովորույթները եւ մեր պաշտպանության նախարարությունը չի էլ դադարեցնում այս երևույթը: Մեկ այլ զինվորական ՝ ինձ պատմեց, որ զինվորին մարտի են նետում Մերձավոր Արևելքից ՝այնտեղ իսկական հանցագործներ են, զինվորներին չեն խղճում, կռվի դաշտում մի քանի հարյուրը զոհվում են, հրամանատարները վախենում են ճշմարտությունն ասել մեր նախագահին, որ նրանց չպատժեն, նրանք մարտի են նետում նոր ու նորերի: [img]https://st0.shamshyan.com/editor/007838000160208070876627.jpg[/img] Մանրամասներն՝ [url=https://www.auroranews.am/news/2020-10-07-indz-hamar-mievnuynn-e-te-inch-khndirner-kunenan-adrbejany-adrbejantsi-odachuhi-knoj-batsahaytumy]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր