211652_close_icon
views-count27721 դիտում article-date 11:57 20-05-2017

EXCLUSIVE.am-ը բացահայտում է այն Barbershop-ին, ում նախընտրում են հայկական շոու բիզնեսի դեմքերը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանում վերջին ժամանակներում նկատվում է Barbershop-ի որակի բարձրացում, որոնցից նաև արդեն շատ հաճախ օգտվումեն թե հայտնի դեմքեր և թե, այսպես ասած, նորաոճ տղամարդիկ: EXCLUSIVE.am-ը ներկայացնում է Կարո Աբաչյան Barbershop-ին, ով արդեն երկար տարիներ զբաղվում է վարսավիրությամբ: Նախ` հասկանանք. թե ինչ է Barbershop-ը, և մեր խնդրանքով Կարոն ներկայացրեց` Barbershop-ն ինչ է իրենից ներկայացնում և արդյո՞ք եղել են դժվարություններ. «Իհարկե, ամեն ինչի սկիզբն էլ ունի իր դժվարություները: Ես էլ, որպես սկսնակ, ունեցել եմ դժվարություններ, բայց քանի որ սիրել եմ վարսավիրությունը, համարձակություն եմ ունեցել մտնել Երևանի գեղեցկության սրահներից մեկը և առաջարկել իրենց մոտ աշխատել: Դժվար է մարզից գալ Երևան և կայանալ որևէ ոլորտում, երբ ոչ մի ձեռքբերում չունես, ապրում ես վարձով և ինքդ պետք է ամեն բան ստեղծես զրոյից»: [b]-Այսօր ներկայացնում եք բարձրակարգ կենտրոն, որը սպասարկում է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներին։ Ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ, իրենց ընտրությունը: [/b] -Հանրության մեջ հայտնի է շոու բիզնեսի ներկայացուցիչների այցելությունները, հիմնականում, սակայն իմ այցելուների մեջ կան տարբեր մասնագիտության, տարիքի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են բիզնեսով: Կարծում եմ, որ ինձ մոտ այցելությունները պայմանավորված են փոխադարձ հարգանքով, կրեատիվ և անհատական մոտեցումով: Ես երբեք չեմ առանձնացնում այցելուներին՝ ելնելով նրանց մասնագիտական ուղղվածությունից: Եթե գալիս են ինձ մոտ, ուրեմն ես փորձում եմ ամեն կերպ գոհացնել հաճախորդին՝ առաջարկելով իր ճաշակին համապատասխան լուծումներ: [b]-Դեռ ամիսներ առաջ Ձեր մասնակցությամբ տեսանյութն իսկապես շոկ առաջացրեց հանրության շրջանում, որտեղ Դուք աչքերը փակ զբաղվում էիք վարսահարդարությամբ: Կխնդրեմ, որ խոսեք տեսանյութի արձագանքների մասին: [/b] - Սիրում եմ հաճախակի փոփոխություններ, նորարարութուններ, որի համար սիրում եմ ինքս ինձ հետ վիճել, որ կարողանամ հասնել նոր արդյունքի: Այդ վեճերից մեկում էլ ծնվեց տեսանյութում առկա աշխատանքի գաղափարը: Տեսանյութից հետո բազում առաջարկներ են եղել՝ նման շոու կազմակերպել իրենց սրահներում, անգամ հեռուստատեսությունից, բայց չեմ համաձայնվել, քանի որ այդ ամենը չեմ համարում շոու: Դա շոու չէ, այլ կտրվածքի նոր ձև, բարդ աշխատանք, որ ցանկացած մարդ կարող է գալ և պատվիրել, եթե ուզում է՝ իր կտրվածքը լինի այդ կերպ: Նմանատիպ աշխատանքներ էլի կան, որոնցից են կացնով սափրումը, դատարկ մկրատով կտրվածքը, առանց սանրի և այլն: [b]-Ինչո՞ւմ է կայանում Ձեր մասնագիտության հմտության լիարժեք տիրապետելու գաղտնիքը: [/b] -Վարսավիրությունը համարում եմ արվեստ, ոչ թե արհեստ: Հետևում եմ ամենքի առանձնահատուկ ոճին: Փորձում եմ ամենքի առաջարկը զարգացնել իմ մեջ՝ ստեղծելով դրա վրա իմը: Փորձում եմ անել այնպես, որ յուրաքանչյուր այցելուի հաջորդ այցելությունը տարբերվի նախորդից: Հետևում եմ ոլորտում կատարվող համաշխարհային անցուդարձին: Այս ամենը ինձ հմտացնում է և օր-օրի ավելի կատարելագործում իմ աշխատանքը: [b]-Կարո, այսօր գաղտնիք չէ, որ Դուք նաև ուսանում եք, բայց կարծես քիչ են, այսպես ասած, աշակերտները, ինչո՞վ է քչությունը պայմանավորված և արդյո՞ք չկա մտավախություն, որ աշակերտները գերազանցում են ուսուցչին: [/b] -Զբաղվածությունս թույլ չի տալիս, քանի որ յուրաքանչյուրի հետ աշխատանքը սկսում ենք սանր բռնելով, այսինքն` զրոյից, որը հնարավոր չէ իրականացնել շատ աշակերտների դեպքում: Աշակերտներիս գերազանցելու հարցում էլ ոչ թե մտավախություն, այլ հույս ունեմ, որ կլինի այդպես: Եթե աշակերտը գերազանցում է ուսուցչին, ուրեմն ուսուցիչը լավն է: Ես դրանից միայն կուրախանամ: [b]-Barbershop-ի հայկական շուկայում արդյո՞ք մրցակցություն կա և Դուք մաս կազմո՞ւմ եք այդ ոլորտի մրցակցությունում: [/b] -Մրցակցություն կա, բայց առողջ մրցակցություն, քանի որ լավ հարաբերությունների մեջ ենք այլ Barbershop-ի իմ գործընկերների հետ: Առողջ մրցակցությունը առաջընթացին միայն օգնում է: [b]- Կխնդրեմ՝ ասեք, թե 2017-ի նորաձև սանրվածքը որն է: [/b] -Նորաձև համարում եմ այն, ինչը գեղեցիկ է անհատի դիմագծերին, խառնվածքին: Նորաձևության ստանդարտ ասվածը գուցե 100 մարդու մոտ գեղեցիկ ստացվի, բայց դրանից կտուժեն 800-ը, քանի որ իրենց դա իրենց համար գեղեցիկ չէր: Գտնում եմ, որ ինչքան մարդ կա, այնքան էլ կարող է լինել նորաձև ամեն բան, այդ պատճառով երբեք չեմ սահմանափակում նորաձևությունը թվականների մեջ: [b]-Ի՞նչ նորությունների սպասենք առաջիկայում Ձեզանից: [/b] -Պլանավորվում է կտրվածք, որի նմանը երբևէ չի եղել Հայաստանում: Նման բան խորհուրդ չի տրվում կիրառել տնային պայմաններում։ Այն հասանելի կլինի մեր ֆեյսբուքյան էջում՝ տեսանյութի տեսքով։ Առաջիկայում այլ պլաններ էլ կան, որոնց մասին նախապես կտեղեկացվեն մեր հետևորդները։ Այն, ինչ էլ որ պլանավորում եմ, այդ ամենը հասանելի է լինելու աննախադեպ արտոնյալ պայմաններով մեր ակումբի բոլոր անդամների համար, որոնց գրանցման մասին շուտով կհայտարարենք: Ակումբի անդամակցությունը սահմանափակ քանակով լինելու է անվճար սկզբում գրանցվողների համար, իսկ ակումբի անդամների համար մնացած այլ զեղչերի մասին մանրամասն կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։ [b]-Ի՞նչ կավելացնեք վերջում: [/b] - Յուրաքանչյուր ոք անհատականություն է։ Պետք չէ կրկնօրինակել այլ մարդու կերպար, որը գուցե ընդգծում է նրա ոճը, բայց ձեր դեպքում՝ ոչ։ Սիրով պատրաստ եմ օգնել յուրաքանչյուրի անհատականության որոնման հարցում։ Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր