Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին
Ապրիլի 18-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը ԱՊԼ գլխավոր քարտուղարին է փոխանցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։
ԱՊԼ Գլխավոր Քարտուղարը և ՀՀ դեսպանը քննարկել են Հայաստան-ԱՊԼ գործակցությանը նոր թափ հաղորդելու և կայուն երկխոսության ձևավորման հեռանկարները։