58114 դիտում
21:59 13-04-2017
Աբովյանցին միշտ գնահատել է իր հերոսներին. այս անգամ քաղաքապետի կողմից մեծարվեցին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն ու մասնակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, Աբովյան քաղաքում կայացավ ապրիլյան պատերազմի մասնակիցների մեծարման համերգ-երեկո։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծարման երեկոյին ներկա էր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ինչպես նաև Կոտայքի մարզի և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Մասնակցեցին նաև ՀՀ Զինված ուժերի ծառայող զինվորներ, բազմաթիվ աբովյանցիներ։
Հրավիրյալների թվում էին 2016 թ.-ի ապրլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի համար նահատակված մի շարք առյուծ զինվոր տղաների ծնողներ՝ ինչպես Աբովյանի տարածաշրջանից, այպես էլ ՀՀ այլ բնակավայրերից։
Ողջունելով ներկաներին՝ Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանը իր զորակցությունը հայտնեց հերոսների ծնողներին, նկատելով, որ մեր քաջարի տղաները հավերժ մնալու են բոլորիս սրտերում, իսկ նրանց ծնողները պետք է մշտապես լինեն հասարակության հարգանքի և ուշադրության կենտրոնում։
Համերգ- երեկոյին մասնակցեցին նաև Աբովյանի տարածաշրջանից ռազմական գործողություններին մասնակցած առյուծ ու արծիվ տղաները, ովքեր իրենց սխրագործություններով անմասն չեն մնացել նահատակված հերոսներից, կամավորականներից:
Մինչ կսկսվեր տոնական համերգը, քաղաքապետի կողմից քառօրյա պատերազմի մեծ թվով մասնակիցներ, զոհվածների ծնողներ արժանացան խորհրդարանական նվերների, ինչպես նաև մեծարման ու նվերների արժանացան Աբովյանի ուսանողական խորհրդի կողմից ՝ստանալով նաև պատվոգրեր:
Միջոցառման ժամանակ հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, պարային կատարումներ, ինչը հերթական անգամ ապացուցեց, որ հայը, երբ առաջնորդվում է Մեծն Չարենցի՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» սկզբունքով, ապա հաղթանակները անպակաս են լինում, ինչի վառ ապացույցն էր քառօրյա պատերազմը՝ իր ծնած հերոսներով:
Դահլիճում ներկա գտնվողները այն կարծիքի էին, որ հերոս տղաներին «Բացակա չպետք է դնել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 285+
285+