Մեքսիկայում անհայտ անձինք օդանավից 3 մարդու են նետել
Մեքսիկայում հիվանդանոցներից մեկի տանիքին հայտնաբերել են տղամարդու դի, ում, ականատեսների վկայությամբ, նետել են ինքնաթիռից։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել Սինալոա նահանգում։ Եվս 2 դիեր հայտնաբերվել են Կուլյականի վարչական կենտրոնից 60 կմ հեռավորության վրա։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերված 3 տղամարդկանց նույն օդանավից են նետել։ Ոստիկանությունը ճտում է միջադեպի հանգամանքները։
Սինալոա նահանգը հայտնի է նարկոկարտելով, որը գլխավորում էր Խոակին Գուսման Լոերան (Գաճաճ)։ Նրա ձերբակալությունից հետո իրավիճակը նահանգում միայն սրվեց, քանի որ մեծ դիմակայություն սկսվեց այլ նարկոմաֆիաների ներկայացուցիչների միջև։