1614 դիտում
13:24 10-11-2016
Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան ուղղությամբ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, Ֆրանսիայի դեսպանատան ուղղությամբ անհայտ անձինք նռնակ են նետել, ինչը հունական լրատվամիջոցները ահաբեկչական գործողություն են գնահատել։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հարձակումը, ըստ հունական ԶԼՄ-ների, կապված է անարխիստների գործունեության հետ։ Նռնակի պայթյունից ոստիկանության աշխատակից է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց, իսկ հանցագործները փախուստի են դիմել։
Նշենք, որ ֆրանսիական դեսպանատունը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Վասիլիսսիս Սոֆիաս պողոտայի վրա և հատուկ հսկողության ներքո։ Դեսպանատան դիմաց են գտնվում Հունաստանի ԱԳՆ-ն, խորհրդարանն ու նախագահական գվարդիայի զորանոցը։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
778 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
604 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի