211652_close_icon
views-count2882 դիտում article-date 15:27 12-04-2017

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի վարչությունը։ Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերը նախատեսված ժամկետներում եւ պատշաճ կերպով լուծելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր