5479 դիտում
11:10 12-04-2017
Չարժե՞ արդյոք գոնե հիմա ասել՝ «ներեցեք, սխալվել ենք». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանի քաղաքական կյանքում և հատկապես ընտրություններից առաջ հասարակությանը հրամցվում են սխալ, ապակողմնորոշող թեզեր, որոնք ձևով «ընդդիմադիր» են, բայց բովանդակությամբ նպաստում են իշխանության ամենակարողության և անպարտելիության առասպելի ամրապնդմանը: Տրամաբանական է ենթադրել, որ այդ թեզերի սկզբնաղբյուրը հենց իշխանությունն է:
Թեզ 1. Եթե այս կամ այն ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական գործչին չեն գնդակահարել, չեն ազատազրկել, եթե նա ազատ խոսում է հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով, եթե նա դառնում է Ազգային ժողովի պատգամավոր կամ ավագանու անդամ, ուրեմն «ինչ-որ ստվերային պայմանավորվածություն կա»: Իհարկե, այդ թեզն առաջ են քաշում ընդդիմադիրները՝ փորձելով իրար վարկաբեկել, բայց ակնհայտ է, որ դա, ի վերջո, արժեզրկում է ցանկացած ընդդիմադիր գործունեություն, որն իրականացվում է օրենքի շրջանակներում: Օրինակ՝ քանի՞ անգամ եք այս մեկ ամսվա ընթացքում լսել, թե Կոնգրեսը պայմանավորվել է իշխանության հետ, որ մանդատ ստանա, և հենց այդ պատճառով է «Լևոնն այդպես խոսում», ու դրա համար նրան հրավիրում են Հ1: Չարժե՞ արդյոք գոնե հիմա ասել՝ «ներեցեք, սխալվել ենք»: Այդ հեքիաթը, որը տարածվում է նաև այլ ընդդիմադիր ուժերի վրա, խիստ ձեռնտու է իշխանություններին: Իբր, բոլորը տիկնիկներ են, որոնք ղեկավարվում են Բաղրամյան 26-ից:
Թեզ 2. «Ինչ էլ անես, մեկ է՝ կեղծելու են»: Հուսալքության, ապատիկ վիճակի և, թող ներվի ասել, գաղջ մթնոլորտի քարոզ է: Նախօրոք, ընտրություններից առաջ ասել, որ ամեն ինչ անիմաստ է, մասնավորապես՝ անիմաստ են բոլոր խոստումները, ելույթները, ծրագրերը: Դա «թարգմանաբար» նշանակում է՝ ինչ որ ասում են, մի լսեք, ոչինչ նշանակություն չունի, ամեն ինչ որոշված է:
Թեզ 3 (նախորդից բխող). «Դու կասկածո՞ւմ ես, որ ՀՀԿ-ն է անցնելու»: Այս և նախորդ ընտրությունների ժամանակ այդ թեզով էին «կերակրում» ընտրողներին, որպեսզի նրանք ընտրությունների չգնան կամ՝ որպեսզի գնան և փողով, ծանոթով, «ջիգյարով» կամ «թասիբով» ձայնը տան… ՀՀԿ-ին: Որովհետև՝ եթե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, ապա կարելի է կա՛մ մի քանի կոպեկ փող աշխատել, կա՛մ էլ քո քվեարկությամբ «լավություն անել» ընկերոջդ կամ բարեկամիդ:
Բացի ամեն ինչից, դա նաև քաղաքական պայքարի ապօրինի ձևերի՝ «ընդվզման», «ապստամբության» քարոզ է: Իսկ դրանք ջարդելը Հայաստանի պարագայում մեկից մեկ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
10:47 19-05-2017
Ներեցեք, ես սովոր եմ իմ մատնահետքերը թողնել միայն դաշնամուրի ստեղնաշարի վրա. «Առավոտ»
3597 դիտում
11:12 10-12-2016
Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե. ԵՄ դեսպան. «Առավոտ»
6480 դիտում
15:02 14-04-2016
Միշտ ասել եմ, որ մեզ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և չեմ սխալվել. Ժիրայր Սեֆիլյան
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»