3624 դիտում
11:12 10-12-2016
Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե. ԵՄ դեսպան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««2017թ.-ին սպասվելիք ԱԺ ընտրությունները ՀՀ-ի համար կարևոր մարտահրավերներ են»,- կարծում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Հուսով եմ՝ միասին կկարողանանք ՀՀ բնակիչներին հասկացնել, որ կաշառք ընդունելը երկրի ապագան փոխելու ճանապարհը չէ»,- երեկ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց դեսպանն, ապա ասաց. «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»։
Ըստ Պյոտր Սվիտալսկու՝ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի։ «Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում...»,- համոզմունք հայտնեց պաշտոնյան։
Նաև վստահեցրեց, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեև վերջինս այդ հարցում թերացել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5503 դիտում
11:10 12-04-2017
Չարժե՞ արդյոք գոնե հիմա ասել՝ «ներեցեք, սխալվել ենք». «Առավոտ»
4717 դիտում
13:10 20-10-2017
Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան... այսօր Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»