211652_close_icon
views-count2711 դիտում article-date 16:56 20-05-2019

Գյուղնախարարությունն այս տարի ծիրանի միջին բերք է ակնկալում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց, որ այս տարի ծիրան ոչ միայն ուտելու ենք, այլև արտահանելու: Գ. Պետրոսյանի խոսքով՝ նախնական կանխատեսումներով՝ ծիրանի միջին բերք է ակնկալվում, իսկ գինն այս տարի ևս նախորդ տարիներից էականորեն չի տարբերվի։ «Երբ բերքը քիչ է, դա նպաստում է, որ ձևավորվեն ավելի խոշոր պտուղներ, լավ ապրանքային տեսքով, որոնց հիմնական մասը պիտանի են դառնում արտահանումների համար»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր