211652_close_icon

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ. ԱԻՆ

views-count3482 դիտում article-date 09:02 10-04-2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Վարդենյաց լեռնանցքում, Բերդ- Ճամբարակ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր