3626 դիտում
19:12 08-04-2017
Ապրիլյան պատերազմին նվիրված համերգի հասույթը կտրամադրվի պատերազմի զոհերի ընտանիքներին
Ապրիլի 10-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ համատեղ և Մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել է «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգ՝ ի խոնարհում ապրիլյան պատերազմի հերոսներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռոբերտ Ամիրխանյանը:
«Իմ կյանքում այս տեսակի համերգ չեմ ունեցել, սա բոլորովին այլ խորհուրդ ունի իր մեջ: Կա բազային մի երևույթ, որը կոչվում է հողասիրություն, երկրասիրություն, այն խնդիրների հետ լինելու պատրաստակամություն, որ այսօր մեզ բերեց, կանգնեցրեց մեր զոհված հերոսների անունը վերհիշելուն և նրանց մեր հարգանքի տուրքը մատուցելուն»,- ասաց Ամիրխանյանը:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և Հայաստանի, Երևանի ու «Հովեր» պետական կամերային երգչախմբերի կատարմամբ կհնչեն մաեստրո Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն նաև մենակատարներ Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը և Վահե Հախվերդյանը:
Նշենք, որ բարեգործական համերգից ստացված գումարն ուղղվելու է ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան