Մայրաքաղաքի Աբովյան փողոցում կազմակերպվել է «Երբ ստեղծագործում են մանուկները» բացօթյա ցուցադրություն
                        2797- ամյա Երևանի տոնական առօրյան լեցուն է նաև մանկական միջոցառումներով: Աբովյան փողոցի` Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածքում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները, որոնցում, բնականաբար,  գերիշխողը երևանյան թեմատիկան է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

