4138 դիտում
19:52 06-04-2017
Հանոյում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն
Ապրիլի 5-ին Հանոյում տեղի ունեցավ Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էին Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Նգույեն Վան Տուանի գլխավորությամբ, Վիետնամում ՀՀ պատվավոր հյուպատոս Չան Դան Տուանը, Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Ընդունելությանն ունեցած իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն անդրադարձավ հայ-վիետնամական հարաբերություններին, Հայաստան-Վիետնամ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաևՀայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի գրավչությանը:
Կարևորվեցին Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի աշխատանքները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:
Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին ՀՀ ներդրումային միջավայրի վերաբերյալ նյութեր, Հայաստանի մասին պատմող ֆիլմերից հատվածներ, ինչպես նաև հնչեցին Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի, Ալեքսանդր Հարությունյանի և Լուսինե Զաքարյանի երաժշտական ստեղծագործությունները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am