3341 դիտում
15:02 06-04-2017
Ռիսկերը պետք է նվազեցնենք. վարչապետը՝ հակակարկտային միջոցառումների իրականացման մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ հակակարկտային միջոցառումների իրականացման աշխատանքների արդյունավետության խնդրին:
«Նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել ենք հակակարկտային կայանների աշխատանքների որակի բարձրացման հարցը և ելնելով դրանից ու բխող ռիսկերից, ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարին երկու շաբաթյա ժամկետում հանձնարարում եմ համատեղ քննարկել նախկինում ներկայացված առաջարկությունները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետությանն ուղղված առաջարկներ՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլ լուծումները՝ այդ թվում նոր տեխնոլոգիաների ներմուծումը»,- ասաց վարչապետը, նշելով, որ անհրաժեշտության դեպքում հարցը պետք է քննարկել նաև տեխնիկական հնարավոր օժանդակության տրամադրող այլ գերատեսչությունների հետ:
Վարչապետն, այնուհետև, դիմեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին.
«Ամբողջ հանրապետությունը՝ ռիսկայնության գոտիներով, ծածկում ենք, պարոն Առաքելյան, ֆիքսում ենք ցանցային տարբերակը։ Հաշվի ենք առնում այսօրվա մեր տեխնիկական զինվածությունը: Այնուհետև քննարկում ենք այն անհրաժեշտ տեխզինվածության խնդիրը, որով մենք, սկզբունքորեն, որակապես ռիսկերը պետք է նվազեցնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
18:52 10-02-2024
Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Քերոբյան
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության