Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ պայթյունից տուժած 55 քաղաքացի
ՌԴ Առողջապահության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ օրեր առաջ մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունից տուժած 55 քաղաքացի: Այս մասին հայնտում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր, իսկ 3-ը՝ ծանր վիճակում:
Նշվում է, որ 2 օրից հիվանդանոցից դուրս կգրվի 2 տուժած, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչական պայթյունից 10 մարդ էր զոհվել, ևս 55-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էին: