211652_close_icon

«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2016 թվականին սահմանամերձ զորամասեր են այցելել 1200 երևանաբնակ զինծառայողների ծնողներ

views-count2221 դիտում article-date 16:50 05-04-2017
Շարունակում ենք «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրի ներքո Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը: 2016 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 1200 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շրջանակում 2013-2016թթ. սահմանամերձ զորամասեր ընդհանուր առմամբ այցելել են 6700 երևանաբնակ զինծառայողների ծնողներ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր