2536 դիտում
18:38 13-05-2019
Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ավարտվել են Կիևյան կամրջի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները:
Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Շիրակ և Բաբաջանյան փողոցների լուսավորությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, որի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:
Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խորը էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:
«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:
[b]Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին:
Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3307 դիտում
11:35 19-05-2014
Երևանաբնակ շուրջ 1000 զինծառայողների ծնողներ հանդիպեցին իրենց զավակների հետ. ֆոտոշարք
2519 դիտում
16:15 17-10-2016
Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
Այս բաժնից
691 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
538 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1063 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ