211652_close_icon
views-count2038 դիտում article-date 15:39 04-04-2017

Երևանում շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Ապրիլի 4-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 2005 թ. ծնված Տաթևիկ Ա.-ն, 2007 թ. ծնված Արամե Ա.-ն, 2013 թ. ծնված Արգիշտի Ա.-ն, 1984 թ. ծնված Արփինե Հ.-ն և 1978 թ. ծնված Սևակ Ա.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր