211652_close_icon
views-count3622 դիտում article-date 09:34 04-04-2017

Մանախի փաստաբանը պնդում է, որ տուժողն իր պաշտպանյալն է. միջադեպը նոր երանգներ է ստանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում։ Մանախը, որ ձերբակալվել էր «Ելք» դաշինքի անդամների վրա հարձակման գործով չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին՝ պնդել է, թե իր վրա են հարձակվել։ Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը՝ Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար և վերջերս էր ազատ արձակվել բանտից։ Երեկ նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի։ Նա տեսել է դրոշը ընկած, մոտեցել, վերցրել է, խրել հողի մեջ, ինչից էլ սկսվել է. վիճաբանություն, քաշքշուկ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր