Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների
                        Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի վարչությունը։
Հանդիպմանն արծարծվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

