«Քաղաքացի դիտորդը» արձանագրել է քվեարկության նախապատրաստման, ընթացքի և ընդհանուր բնույթի 1918 խախտում
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 07։00-ից 20:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթ 1918 խախտում, որոնք ստուգման փուլում են:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: