«Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել 70 տեղամասերում
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Տեղեկացնում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը։
Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։
Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։
19.00-ի դրությամբ առաքելության շրջիկ խմբերն այցելել են 234 տեղամասեր, որոնցից 70-ում արձանագրվել են խախտումներ։