211652_close_icon
views-count9626 դիտում article-date 18:09 01-04-2017

Ապրիլյան պատերազմից հետո հավաքագրված 5.537.648.714 դրամը լիովին ծառայել է նպատակին. Արտակ Բեգլարյան

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացվեց հատուկ հաշվեհամար պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը ֆինանսապես աջակցության նպատակով: [url=https://armenpress.am/arm/news/885040/aprilyan-paterazmic-heto-bacvats-hashvehamarin-uxxvats-mijocnery.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշել է, որ Ապրիլյան պատերազմի ուղղակի վնասը 20 միլիոն դոլար է կազմել՝ ընդգրկելով ենթակառուցվածքներ, տնտեսական նշանակության օբյեկտներ, տներ և քաղաքացիների մասնավոր գույք: «Որոշակի գումար ծախսվել է նաև կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլև կառավարութան և ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարելավման ուղղությամբ»,- ասել է Արտակ Բեգլարյանը: Ապրիլի 2-ին ընդառաջ Արտակ Բեգլարյանը հրապարակել է հավաքագրված գումարի և դրա նվիրատուների վերաբերյալ տեղեկություն: 2017թ. մարտի 28-ի դրությամբ՝ հավաքագրվել է 5.537.648.714 դրամին համարժեք դրամ, դոլար, եվրո և ռուբլի:

Նմանատիպ նյութեր