47369 դիտում
11:13 01-04-2017
Ոստիկանները հայտնաբերել են այն «կենդանուն», ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա
Մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտնել, որ Սվաճյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել եւ գողացել են դրոշները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին, որ ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 25-ամյա Հայկ Սարգսյանը հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի եւ Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ,[url=https://shamshyan.com/hy/article/2017/04/01/1063191/] անհայտ անձը[/url] հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 23-ամյա Գառնիկ Վ.-ի կողմից:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ եւ կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 40-ամյա Արթուր Այվազյանը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Արթուր Ա.-ն ձերբակալված է:
Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:
[b]40-ամյա Արթուր Այվազյանն է, ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0918152001491031319736521.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
20875 դիտում
00:01 01-04-2017
Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. Զինված հարձակում վստահված անձանց վրա
3014 դիտում
12:08 02-04-2017
«ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ