211652_close_icon
views-count20878 դիտում article-date 00:01 01-04-2017

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է. Զինված հարձակում վստահված անձանց վրա

Քիչ առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա: Այդ մասին [url=https://web.facebook.com/nikol.pashinyan/?ref=nf]Facebook-ի իր էջում[/url] հայտնել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակի երրորդը համարը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: «Մեր տղաները վնասազերծել են զինված անձին եւ խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ»,- նշել է նա: Փաշինյանը հայտնել է, թե հարձակվողները ներկ են փչել իր շարժական շտաբի նկարի վրա։ Պատգամավորը նաեւ ներկայացրել է խլված զենքի լուսանկարը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, որ Փաշինյանի հայտարարությանը ծանոթ են, այս պահին պարզվում է հանգամանքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր