3017 դիտում
12:08 02-04-2017
«ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ
[b]Ժամը 09։30-11:40 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։[/b]
-22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
-22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30 անձ իրար հետևից քվեարկել է նոր տպված անձնագրերով։
-1/02 (թիվ 1 ընտրատարածք, Ավան) և 28/3 (թիվ 10 ընտրատարածք, Կոտայքի մարզ, Նոր Հաճն) ընտրատեղամասում արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ 28/3 ընտրատեղամասում քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել։
-5/17 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Դավթաշեն) ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։
-4/03 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում հայտնաբերվել է տեսախցիկ քվեախցիկի վերևամասում, կազմվել է արձանագրություն։
-Մի խումբ երիտասարդներ մտել են 2/39 (թիվ 1 ընտրատարածք, Նոր-Նորք) ընտրատեղամաս և երկար ժամանակ դուրս չեն եկել։ ԵԼՔ դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։
-22/17 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ)
-22/18 և 22/19 ընտրատեղամասերում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։
-4/2 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամաս քաղաքացիներին տեղափոխում են Գազել մակնիշի ավտոմեքենաներով։
-4/16 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում նկատել են բաց դուռ՝ հասանելի կողմնակի անձանց համար։
-31/11 տեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Գյումրի) բացահայտվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարահանման երկու դեպք։ Կազմվել է արձանագրություն։
-14/30 և 14/31 (թիվ 6 ընտրատարածք, Արմավիր, Բաղրամյան) ընտրատեղամասերում վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամը 6-րդ համարի քվեաթերթիկը քաղաքացուն հանձնելիս դնում է վերևում։
-7/49 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա)։
-6/04 և 6/05 ընտարտեղամասեր (թիվ 2 ընտրատարածք, Աջափնյակ) քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
5207 դիտում
14:27 02-04-2017
Ժամը 14:00-ի դրությամբ «ԵԼՔ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են մի շարք ընտրախախտումներ
7825 դիտում
10:46 02-04-2017
«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ
47369 դիտում
11:13 01-04-2017
Ոստիկանները հայտնաբերել են այն «կենդանուն», ով զինված հարձակում էր գործել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա
Այս բաժնից
907 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1342 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
799 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch