211652_close_icon
views-count1164 դիտում article-date 19:22 31-03-2017

Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեի 17-րդ նստաշրջանին քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի զեկույցը

Մարտի 29-30-ը Ժնևում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոմիտեի 17-րդ նստաշրջանին քննարկվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի առաջին պարբերական զեկույցը։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, պատվիրակության կազմում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Գիտության և կրթության, Առողջապահության, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները։ Քննարկման ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ընթացքը։ Վիգեն Քոչարյանն անդրադարձավ ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին և նախաձեռնություններին։ Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։ Կոմիտեի նախագահ Թերեզա Դեգեները և Հայաստանի հարցով զեկուցող Յոնաս Ռուսկուսը գոհունակոթյամբ արձանագրեցին, որ երկօրյա քննարկումներն ընթացան կառուցողական երկխոսության մթնոլորտում: Վերջիններս հույս հայտնեցին, որ կոմիտեի կողմից ներկայացվող առաջարկությունները կնպաստեն կոնվենցիայի դրույթների լիակատար իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից լրացուցիչ հետևողական ջանքերի գործադրմանը։ ՀՀ զեկույցի քննարկմանը ներկա էին նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր