77256 դիտում
18:13 13-06-2020
Խոշոր հրդեհ Երևանի նախկին «Պրագայի» շենքում. տարհանվել են 2 տասնյակից ավելի քաղաքացիներ. ժամանել են Արտակարգ Իրավիճակների նախարարն ու Փրկարար Ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության մոտ 10 հրշեջ-փրկարարական հաշվարկ պայքարում են Երևանում Արաբկիր վարչական շրջանի ԽՍՀՄ տարիներին հայտնի «Պրագա» հյուրանոցային համալիրում առաջացած խոշոր հրդեհի տարածման դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից, և հրշեջները, ոստիկաններն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ նշված շենքից տարհանել են երկու տասնյակից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների:
Փրկարարները տարհանել են 25 բնակչի, իսկ հոգեբանը տեղում 8 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեծ թվով բրիգադներ, ովքեր մի քանի հոգու տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին, այդ թվում՝ հրշեջների, քանի որ ծխի միջից մարդկանց դուրս բերելիս հրշեջները նույնպես ծխահարվել են:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար-ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, Փրկարար-ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը:
Նշված վայրում ուժեղացված ծառայություն է կատարում ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ՃՈ ծառայողները:
Կրակը վայրկենական է տարածվում, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, այս պահին էլ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Դեպքի վայր է բերվել նաև 2 ավտոսանդուղք և շենքում գտնվող քաղաքացիներից մի քանիսին էլ դուրս են բերել ավտոսանդուղքով:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
Ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոցներ տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները, ինչպես նաև Հայաստանի «Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Հրդեհի մասին տեղեկանալով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ ժամանել են քաղաքապետարանի, իսկ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ՝ թաղապետարանի աշխատակիցները:
Առաջին իսկ պահից տեղում է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 401+
401+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)