7358 դիտում
09:58 26-10-2016
Փակ քննարկման ժամանակ Խաչատուր Քոքոբելյանի հարցն անասելի բորբոքել է Առաքել Մովսիսյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։
Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի էին։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչեցված ինչ-որ հարց անասելի բորբոքել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։ Իսկ ինչ վերաբերում է հանդիպման բուն թեմային, ապա «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ փակ քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը հիմնականում կրկնել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցրած իր ելույթը։ Ակնհայտ է, որ պատգամավորները հանդիպման արդյունքում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չէին ստացել, քանի որ մեր տեղեկություններով՝ վերջում որոշվել է առաջիկայում ևս մեկ քննարկում» կազմակերպել, գուցե ոչ ԱԺ-ում։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ ներկայացրել է բանակում առկա խնդիրները, սակայն դրանց լուծումների վերաբերյալ կոնկրետ քայլերը մատշնանշելուց հիմնականում ձեռնպահ է մնացել։ Երեկ նա հրաժարվեց նաև «ոտքի վրա» պատասխանել լրագրողների հարցերին՝ ուղղորդելով դիմել լրատվական ծառայություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2046 դիտում
10:22 02-12-2016
Քաղաքական ուժերը մերժում են Խաչատուր Քոքոբելյանի հետ դաշինք կազմելու առաջարկը. «Ժամանակ»
3547 դիտում
09:37 07-09-2021
Մամիկոն Ասլանյանը՝ ակտիվ պայքարում. նա կհամագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ․ «Ժողովուրդ»
28201 դիտում
22:22 25-03-2017
Տիգրան Մուկուչյանը նախազգուշացում չի անի Գագիկ Ծառուկյանին, Առաքել Մովսիսյանին և վարչապետ Կարեն Կարապետյանին
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»