9461 դիտում
23:05 25-03-2017
Տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով
Այսօր Երևանում՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները, հիմնախնդիրները և լուծման հեռանկարները:
Համաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական կարևորություն ունեցող խնդիրներ:
Համաժողովի քննարկումների ընթացքում ելույթներով հանդես են եկել կրթության ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անդրադարձ է կատարվել ոլորտի բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին: Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կրթական ոլորտի դրույթները:
Համաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը կոչ է անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Ընդունված հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա հասարակական կազմակերպությունները, ներկայացնում ենք ստորև:
«Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար: Որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված և իրենց թիկունքում զգան պետության աջակցությունը:
Պետությունների տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկը գիտության և բարձր տեխնոլոգիաների այնպիսի ուղղությունների կայացումն է, որոնք ստեղծում են հավելյալ արժեք: Տարիներ շարունակ մենք կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել ենք տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նման հաջողությունների մենք այսօր ևս ականատես ենք լինում, սակայն Հայաստանում արտադրված կիրառական գիտական արդյունքները պետք է մրցունակ լինեն համաշխարհայիննորարարություններիշուկայում:
Այդ իսկ պատճառով գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվինաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մենք պետք է ձևավորենք խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, մշակույթի ոլորտումորպես շահագրգիռ կազմակերպություններ և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մենք կարևորում ենք մի շարք խնդիրներում պետության հոգատարու հետևողական վերաբերմունքը, մասնավորապես՝
- գիտական ենթակառուցվածքների և գիտության զարգացման արդի պահանջների համապատասխանեցումը,
- կրթական ծրագրերի անբավարար մակարդակ և առկա պահանջների անհամապատասխանությունը,
- դասագրքերի բովանդակության չափանիշների և կազմման թերի մեթոդաբանությունը,
- կրթական գործընթացում նորարարական և տեխնոլոգիական կրթական մեթոդների կիրառման փոքր ծավալները,
- գյուղական դպրոցներում որակյալ ուսուցում ապահովելու համար առկա մանկավարժական և նյութատեխնիկական միջոցների անբավարարությունը,
- բուհ-գիտահետազոտական կազմակերպություն-աշխատաշուկա համագործակցու¬թյանոչ բավարար մակարդակը։
Մեր նպատակն է. ունենալ ինտելեկտուալ Հայաստանի հիմնաքար հանդիսացող, ժամանակակից հմտություններով և լայն մտածելակերպով օժտված շրջանավարտներ տվող կրթագիտական համակարգ:
Մենք համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,
• գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունը, իրատեսական և գործնական մոտեցումները կրթության և գիտության, մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում,
• կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,
• ընդգծելով պետության կրթական անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝
կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության ծրագրում նշված խնդիրների լուծմանը հնարավորություն տալու համար քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության և նրա թեկնածուների օգտին»:
Հայտարարությանը միացել են թվով 25 հասարակական կազմակերպություններ:
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
18:22 22-03-2017
Երևանում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության սոցիալական ոլորտի կազմակերպությունների համաժողով
8347 դիտում
22:05 25-03-2017
Տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը Արմեն Ամիրյանի հետ
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին