8347 դիտում
22:05 25-03-2017
Տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը Արմեն Ամիրյանի հետ
Այսօր Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Մանթաշով սրահում, տեղի է ունեցել մշակույթի ոլորտի 57 հասարակական կազմակերպությունների հանդիպումը ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր, ներկայացվել են պետական հոգածություն պահանջող խնդիրներն ու անելիքները:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել մշակութային ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Առկա խնդիրների և հետագա անելիքների առնչությամբ ելույթ է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ներկայացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին վերաբերող դրույթները:
Ելնելով մշակույթի ոլորտում առկա խնդիրների լուծման գործում Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջարկվող իրատեսական ծրագրերից ու որդեգրած քաղաքականությունից` հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկել են ընդունել հայտարարություն` 2017թ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու Հայաստանի հանրապետական կուսակցության ու նրա թեկնածուների օգտին:
Առաջարկված հայտարարությունն ընդունվել է հանդիպմանը ներկա 57 հասարակական կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
55240 դիտում
21:33 04-10-2016
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջին ճիշտ ու տեղին հրամանը
9458 դիտում
23:05 25-03-2017
Տեղի է ունեցել կրթության ոլորտի 25 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համաժողով
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»