211652_close_icon
views-count2141 դիտում article-date 13:58 25-03-2017

Վճռական ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում. ԱՄՆ կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»

Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, [url=http://www.amerikayidzayn.com/a/3780787.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարևոր է նաև հայ ժողովրդի համար»: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նշեց, որ այսօր Մեծ եղեռնը ճանաչված է աշխարհում ավելի քան երբևէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»: Կոնգրեսականը հիշեցրեց նաև, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետևելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ և դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում:

Նմանատիպ նյութեր