3342 դիտում
09:12 09-05-2018
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօրվա քվեարկության արդյունքների կապակցությամբ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ կառավարման համակարգում խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով: Հայ ժողովուրդն արտահայտեց հստակ իր ցանկությունը ազատ, թափանցիկ ու արդար ժողովրդավարություն կառուցելու վերաբերյալ, և չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները կանգնեն Հայաստանի և նոր կառավարության կողքին: Ես իմ գործընկերների հետ կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսում՝ անցումային այս փուլում Հայաստանում մեր բարեկամներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ու մեր ազգերի միջև կապերն ամրապնդելու համար»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4385224.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
10:23 21-06-2019
Ֆրենք Փալոնը ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան «Ռազմավարական գործընկերությունը» ողջունող բանաձև․ «Ամերիկայի ձայն»
1516 դիտում
13:24 02-10-2019
Շարունակվում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալունի աշխատանքային այցն Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
740 դիտում
12:17 03-02-2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Լաչինի միջանցքի արգելափակման դեմ ամերիկահայերի ցույցին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը