1188 դիտում
09:11 16-07-2019
ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին․ ԱՄՆ կոնգրեսական․ «Ամերիկայի ձայն»
Երկիրը ժողովրդավարական ուղով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, և Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5001157.html]«Ամերիկայի Ձայնի»[/url] հետ զրույցում ասաց հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնրգեսական Ջեքի Կանչելյան Սփիրը: Նրա խոսքով, Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարևոր քայլ էր.
«Մենք փաստացի պարգևատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ և ամուր հարաբերությունների»:
Ջեքի Կանչելյան Սփիրի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ բացեց: Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները, ավելացնում է կոնգրեսականը.
«Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»:
Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաև Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ.
«Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները և հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
09:51 06-11-2021
ԱՄՆ-ն ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրել է Հայաստանին ու Վրաստանին․ «Ամերիկայի ձայն»
6398 դիտում
09:22 15-03-2019
Ամերիկայի հայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին․ «Ամերիկայի ձայն»
2141 դիտում
13:58 25-03-2017
Վճռական ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում. ԱՄՆ կոնգրեսական. «Ամերիկայի Ձայն»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»