Գերմանիան ռուս հաքերների 2 խոշոր հարձակում է կանխել
Գերմանիայի Անվտանգության տեղեկատվության դաշնային վարչության ղեկավար Անսե Շոենբոմը հայտարարել է, որ 2016 թվականին վարչությունը կարողացել է կանխել 2 խոշոր կիբերհարձակում, որոնք փորձել է իրականացնել ռուսական Fancy Bear հաքերային խումբը, հաղորդում է Reuters-ը։
Վերջինիս խոսքով՝ առաջին հարձակումը ուղղված է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության կայքի սերվերին, երկրորդը՝ Բունդեսթագի բանկային հաշիվներին։
Շոենբոմը նաև նշել է, որ խումբը փորձել է վտանգավոր վիրուս անցկացնել ծրագրային ցանց։