ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը
Մարտի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ներկա փուլում ֆիսկալ կոնսոլիդացման հիմնական մոտեցումները, այնուհետև քննարկվել են համատեղ ընթացիկ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկկողմ հարաբերությունների բնականոն զարգացման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել են առաջիկա համագործակցության հիմնական ուղղությունները: