3508 դիտում
14:43 24-03-2017
Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին, այլ օրենքներին հետևող երկիր է. Ռումեն Ռադևը հակադարձել է Էրդողանին
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմանը, իբր Բուլղարիայում ճնշումներ են իրականացվում ծագումով թուրք քաղաքացիների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/883926/bulxariayi-nakhagahn-ardzaganqel-e-erdoxani-haytararutyany.html]«Արմենպրես»[/url]-ը, հայտնում է թուրքական Dikaen լրատվական գործակալությունը:
«Մի կողմից խոսում եք ժողովրդավարությունից, մյուս կողմից ճնշում ծագումով թուրք քաղաքացիներին այդպես չի լինի»,- դիմելով Բուլղարիային` ասել էր Էրդողանը:
Բուլղարիայի նախագահ Ռադևը արձագանքելով Էրդողանի հայտարարությանը հայտարարել է. «Բուլղարիան ժողովրդավարության դասեր չի տալիս, բայց միևնույն ժամանակ դասեր էլ չի վերցնում այն երկրներից, որտեղ հարգանք չկա օրենքի նկատմամբ: Բուլղարիան ոչ թե ուրիշների զգացմունքներին, այլ սեփական օրենքներին հետևող Եվրոպական երկիր է»:
Բուլղարիայի իշխանությունները մարտի 17-ին ետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին խորհրդակցությունների համար:
Պաշտոնական Սոֆիան դժգոհությունն էր հայտնել որ Թուրքիան ցանկանում է միջամտել Բուլղարիայի ներքին գործերին: Խնդիրն այն է, որ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլուն Բուլղարիայի թուրքական սփյուռքին կոչ էր արել այդ երկրի խորհրդարանական ընտրություններում քվեարկել ԴՈՍՏ կուսակցության օգտին:
Մարտի 26-ին Բուլղարիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ մասնակցելու է ԴՈՍՏ կուսակցությունը, որը ներկայացնում է այդ երկրում բնակվող 700 հազար թուրքերին:
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
13:02 10-02-2018
Պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը
6555 դիտում
16:28 09-07-2017
Պատմությունը ցույց կտա, թե ահաբեկիչն ով է. ընդդիմադիր կուսակցությունը հակադարձել է Էրդողանին
Այս բաժնից
433 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1063 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN