Գալուստ Սահակյանը Հեղինե Բիշարյանին «պարոն Բիշարյան»-ով դիմեց
Աժ «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Հայ Ազգային կոնգրես», «Ժառանգություն եւ «ՕԵԿ» խմբակցություններն այսօր՝ ապրիլի 30-ին, հրաժարվեցին մասնակցել Հարկային նոր օրինագծի քվեարկությանը:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, հայտարարեցին իրենց որոշման մասին:
Զավեշտալի իրավիճակ ստեղծվեց. երբ Աժ նախագահ Գալուստ Սահակյանն «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին ելույթի իրավունք տալուց առաջ «պարոն»-ով դիմեց, սակայն փորձեց արագորեն ուղղել սխալը:
«Է՜, տիկին Բիշարյան, խոսեք»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը: Այնուամենայնիվ, չնայած բոյկոտին, նախագիծը ընդունվեց 67 կողմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի