2342 դիտում
23:00 21-03-2017
Բարելավվել է ՀԿ-ների ներկայացրած ծրագրերի որակը
Մարտի 21-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են 49 հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։
Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արուսյակ Թարվերդյանը, խոսելով «Մերօրյա հերոսների փառաբանում» անվանակարգում ստացված հայտերի մասին, նշել է, որ 12 ծրագրերի մեջ բավականին հետաքրքիր գաղափարներ կան։ Փորձագետը նկատում է, որ որոշ ՀԿ-ներ սխալ են ընկալել անվանակարգը, սակայն ընդհանուր առմամբ բազմաճյուղ ծրագրեր կան` պատանիների, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունից սկսած, մինչև նախազորակոչային տարիքի տղաների հետ տարվող աշխատանքներ, նրանց նախապատրաստում բանակին։ Կան ծրագրեր, որոնք նախատեսում են փառքի պուրակների հիմնում, հուշատախտակի բացում։ Դրանք նույնպես կարևոր են, քանի որ մնայուն արժեքներ են։
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի
աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանի՝ հանրության տարբեր շերտերին հետաքրքրում է
էկոտուրիզմը՝ իր տարբեր ճյուղերով (ագրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ և այլն)։ Ներկայացված ծրագրերը հիմնականում ուսուցողական, քայլարշավային բնույթի են։ «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» անվանակարգում ներկայացվել է 18 ծրագիր։ Փորձագետն ընդգծում է, որ ուրախալի է այն փաստը, որ մրցույթին դիմած ՀԿ- ների մեջ կան նաև այս ոլորտում մասնագիտացած կազմակերպություններ։
Հանձնաժողովի անդամները նկատում են նաև, որ այս մրցույթին ստացված ծրագրերն առանձնանում են որակով։
[b]
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2691 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
6264 դիտում
13:54 22-04-2017
Բարելավվել է Արցախի ՀՓՋ-ների տեխնիկական հագեցվածությունը
2598 դիտում
18:43 30-08-2016
Մրցութային հանձնաժողովը քննարկել է ՀԿ-ների ներկայացրած հայտերը
Այս բաժնից
2014 դիտում
09:05 12-01-2025
Երևանում և մի շարք մարզերում երկար ժամանակով լույս չի լինելու
922 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ