211652_close_icon
views-count3726 դիտում article-date 17:21 21-03-2017

Զարգացման նոր սկիզբ. Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրել են ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ գործընկերային համաձայնագիրը: Համաձայնագիրը իրավամբ կարող է կոչվել «համապարփակ», քանի որ ներառում է համագործակցության հիմնարար ոլորտներ, ինչպիսիք են՝ 1. Քաղաքական և իրավական հարցեր. արտաքին քաղաքականության ասպարեզում համատեղ նպատակների իրագործմանն ուղղված քայլեր, ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն: 2. Սեկտորիալ համագործակցություն տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, զբոսաշրջությունը, ներդրումները, հետազոտությունը և այլն: 3. Առևտրային և ներդրումային քաղաքականության, շեշտադրում կատարելով առևտրի ոլորտում մի շարք տեխնիկական խոչընդոտների վերացման վրա, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի՝ ԵԱՏՄ և ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունների համատեղումը առևտրի ոլորտում «Սա կարևոր սկզբնակետ է միջազգային ներդրողների և աշխարհասփյուռ հայության բիզնես համայնքի համար. Հայաստանը այսուհետ ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում վստահության հենակետ՝ ստեղծելով կատարյալ միջավայր Վլադիվոստոկից Լիսաբոն առևտուր կազմակերպելու համար»,-ասել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։ «Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ: [b]ՏԵՂԵԿԱՆՔ.[/b] 2015թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ- Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։ Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը և ԵՄ-ն «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» շրջանակներում (ուժի մեջ է 1999 թվականից) շարունակում են իրենց համագործակցությունը քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, իրավունքի և մշակույթի ոլորտներում: 2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին:

Նմանատիպ նյութեր