211652_close_icon
views-count1149 դիտում article-date 17:32 12-12-2014

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը

ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաեւ արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչեւ 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ: Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին եւս մեկ անգամ կարեւորել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը եւ ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որեւէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել եւ փորձել լուծել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երեւան:

Նմանատիպ նյութեր