ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ռոք-երաժիշտ Չաք Բերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Միսուրի նահանգում իր տանը մարտի 18-ին 90 տարեկանում մահացել է լեգենդար ռոք-երաժիշտ և կիթառահար Չաք Բերին։
Տեղի ոստիկանության փոխանցմամբ, շտապօգնության աշխատակիցները երաժշտին հայտնաբերել են առանց կյանքի նշանների, հայտնում է РИА Новости-ն:
Լեգենդար երաժիշտը իր առաջին համերգները տվել է դեռևս 50-ականներին, իսկ վերջին անգամ ելույթ է ունեցել Սենտ Լուիսում՝ 2014թ.-ին: