3886 դիտում
16:15 18-03-2017
Ռուսական կապիտալի հետագա ներգրավմանը կնպաստի առաջիկա ընտրությունների սահուն անցկացումը
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 17-ին հանդիպել է ռուսական «Հայկական բիզնես ակումբի» անդամների հետ։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/883094/rusastani-hayazgi-gortsararnery-nerkayacrel-en-hh-i-het.html]«Արմենպրեսը»[/url], դեսպանությունում կայացած հանդիպմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի ռուսական ձեռնարկությունների սեփականատերեր, ֆինանսատնտեսական ընկերությունների ղեկավարներ և անհատ ներդրողներ։
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները և կոչ արել գործարարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։
Դեսպանը խոսել է նաև Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներում՝ ՏՏ ոլորտից մինչև գյուղատնտեսություն, առկա հնարավորությունների և կառավարության կողմից մշակված ներդրումային ծրագրերի մասին։
Հանդիպմանը ներկա որոշ գործարարներ ընդգծել են, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի հետագա ներգրավմանը մեծապես կնպաստեն առաջիկա ընտրությունների սահուն անցկացումն ու խորհրդարանական կառավարման համակարգին խաղաղ անցումը՝ դրական ազդեցություն թողնելով մեր երկրի միջազգային վարկանիշի վրա:
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
12:15 30-05-2017
Arton Capital կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Այս բաժնից
772 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
877 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
709 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի