2270 դիտում
12:15 30-05-2017
Arton Capital կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը
Մայիսի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է «Arton Capital» մասնագիտացված կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնին, բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Էմիլ Շահմուրադյանին, հատուկ իրավական խորհրդատու Սամ Բայաթին և կազմակերպության փորձագիտական խմբի այլ ներկայացուցիչների:
Վերջիններս Հայաստանում են գտնվում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հրավերով, որը Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը» ծրագիրը՝ ուղղված աջակցելու ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Որոշակի գումարից ավել ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման աշխատանքներին։
Ողջունելով հյուրերին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, մասնավորապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և դրա հիման վրա` տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ վերոնշյալ ռազմավարության մշակումը կարող է ներդրումներ ներգրավելու խթան հանդիսանալ Հայաստանի համար։
Նա նաև կարևորել է «Arton Capital» կազմակերպության դերն ու փորձառնությունը տվյալ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրության գործում, ինչը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար առավել արդյունավետ մոդել մշակելու համար:
«Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են օտարերկրյա մի շարք այլ պետություններում քաղաքացիություն ստանալու ընթացակարգերին, դրանց ժամկետներին, ՀՀ համար առավել համապատասխան մոդելի ընտրությանը և ներդրման արդյունավետ շեմին վերաբերող մի շարք հարցեր։
Նմանատիպ նյութեր
982 դիտում
21:51 07-01-2024
Հայաստանը 61-րդ տեղում է՝ ըստ Arton Capital աշխարհի անձնագրային վարկանիշի
Այս բաժնից
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1243 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
751 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ