3437 դիտում
17:30 16-03-2017
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառում 3 վիքի ակումբ է բացվել
«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառում երեկ վիքի ակումբ է բացվել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քարվաճառի վիքի ակումբի համակարգող Թամարա Գրիգորյանը և նշել, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման:
«Ներկա դրությամբ՝ վիքի ակումբ է հաճախում 7 երեխա. նրանք խմբագրական աշխատանքներով են զբաղվում: Հաճախողների թվի ավելացման միտում կա, քանի որ մինչև ակումբի բացվելը շատերն էին ցանկություն հայտնել մասնակցելու, սակայն, շենքային պայմաններ և համակարգիչներ չունենալու պատճառով, չէինք կարողանում բոլորին ընդգրկել,-ասել է Թ. Գրիգորյանը և ավելացրել,- նրանք, ովքեր ցանկություն ունեն զինվել գիտելիքներով, կարող են այցելել վիքի ակումբ»:
Քարվաճառի վիքի ակումբի համակարգողի խոսքով՝ ակումբ հաճախող երեխաները ընդլայնում են իրենց աշխարհընկալումը, գիտելիքներ ու ինտելեկտ են ձեռք բերում, գտնում նոր ընկերներ:
«Նրանք կատարում են նաև թարգմանություններ, որոնք խթանում են լեզուների սովորելուն, ու նրանք կարողանում են ազատ հաղորդակցվել,-ավելացրել է Թ. Գրիգորյանը և ընդգծել,- առաջիկայում պատրաստվում ենք վորքշոփեր կազմակերպել, ինչպես Քարվաճառ շրջկենտրոնում, այնպես էլ համայնքի գյուղերում՝ դրանով հնարավորություն տալով բոլորին՝ ընդգրկվելու խմբագրական և թարգմանական աշխատանքների»:
Ստեփնակերտի և Տողի վիքի ակումբների համահիմնադիր, մայրաքաղաքի վիքիակումբի համակարգող Իրինա Սաֆարյանն էլ ասել է, որ, հովանավորներ գտնելու դեպքում իրենք ցանկություն ունեն Արցախի բոլոր շրջաններում էլ վիքիակումբներ բացել:
«Բացելով այդպիսի ակումբներ՝ երեխաները հնարավորություն են ունենալու մասնակցել, զարգացնել ու տարածել հայերեն վիքիպեդիան»,-ասել է Ի. Սաֆարյանը:
[url=http://artsakhpress.am/arm/]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
13:47 14-05-2014
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահին և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրենին
1229 դիտում
15:23 19-06-2015
Նախագահը ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակի բացմանը, որից հետո այցելել է «Միր» հեռուստաընկերություն
Այս բաժնից
868 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ